
Հայա փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը
Հայաստանում։
Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին Երևանի Հրազդան մարզադաշտում:
Մինչ համերգի մեկնարկը, VIP հյուրերի համար ծածկի տակ կկազմակերպվի հյուրասիրություն՝ բազմատեսակ ուտեստներով և ըմպելիքներով:
VIP աջը և VIP ձախը տեղակայված են բեմի աջ և ձախ գոտիներում: VIP կենտրոնը բեմին ամենամոտ գոտին է: Մարզադաշտում հասանելի է սնունդ ու խմիչք վաճառքի համար:
